Վիգեն Սարգսյանը «հազար դրամների» նախագծի հետ մնացել է միայնակ. նախագահականում պլանները փոխվել են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ազգ-բանակ-պետություն» նախագիծը, որը պայմանական ստացել է «Հազար դրամների նախագիծ» անվանումը, դեռեւս անորոշ վիճակում է: Թեեւ ՀՀԿ համագումարի օրը՝  նոյեմբերի 26-ին, ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ պարտադիր բաղադրիչը չի հանվելու, քանի որ դա օրենսդրական նախաձեռնության մեխն է, եւ յուրաքանչյուր քաղաքացի պարտադիր իր լուման պետք է ներդնի այս գործի համար, այնուամենայնիվ, իրավիճակը փոխվել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրականում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր անդրանիկ նախագծի հետ մնացել է միայնակ:

ՀՀԿ-ն հասկացել է, որ ապրիլյան ընտրություններից առաջ նման ռիսկի գնալը կարող է վատ հետեւանքներ ունենալ, դրա համար էլ նախագահի նստավայրում որոշվել է «պարտադիր» բաղադրիչը հանել, փոխարինել «ցանկալիով»: Իշխանությունները կարծում են, որ չի գտնվի որեւէ հայ, որը դիմում կգրի եւ կհրաժարվի 1000 դրամ փոխանցելուց, բայց միեւնույն ժամանակ քննադատներին կարող են բացատրել, որ պարտադիր չէ, կամավոր է: Այսպիսով՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ-ում նախագիծը 2-րդ ընթերցմամբ ներկայացնելու ժամանակ արդեն «պարտադիր»-ը հանված կլինի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս