«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ամենաարագ աճ արձանագրողը ծառայությունների ոլորտն է։ Համենայն դեպս դա է ապացուցում պաշտոնական վիճակագրությունը՝ ԱՎԾ-ն։ Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում էլ այդ ոլորտը ցույց է տվել 7.7 տոկոս աճ։
Տեղեկություններ կային, որ ծառայությունների ոլորտի երկնիշ աճերը տեղի են ունենում կազինոների հաճախելիության ավելացման հաշվին։ Սակայն այս տեղեկությունները հաստատող պաշտոնական տվյալներ չկային։ Երեկ ԱՎԾ-ն հրապարակել է վիճակագրական տարեգիրքը, որտեղ այդ տվյալը անուղղակիորեն առկա է։ Այսպես, ՀՀ մարզերում և Երևանում ծառայությունների ծավալը աճել 12-5 տոկոսով կամ առավելագույնը 10 տոկոսով, և միայն Կոտայքում՝ մոտ 90 տոկոսով։ Ստացվում է, որ մեր տնտեսության շոգեքարշը կազինոներն են»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։