Բելառուսը ռուսական շուկան հավասարեցրել է արտասահմանյան շուկայի հետ, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն: Մի շարք ապրանքներ, որոնք ստացվում են Ռուսաստանից, պետք է հավաստագրում անցնեն:
Կառավարության որոշումը ստորագրվել է հոկտեմբերին, սակայն հանրությունն այն սկսել է քննարկել այժմ, երբ ահազանգում են մատակարարներն ու արտադրողները:
Հաստատվել է սահմանափակումների տակ հայտնված ապրանքների ցուցակը: Ցուցակում են՝ սառնարանները, հեռուստացույցերը, միկրոալիքային վառարանները և այլն:
Ինչպես նաև ցուցակում են օղին և գինին, հակահրդեհային անվտանգության միջոցները, որսորդային և սպորտային զենքերը: Պարբերականը նշում է, որ դեռևս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահպանում է արտաքին քաղաքականության մեջ հարաբերական ինքնուրույնությունը՝ ակտիվ երկխոսություն վարելով Եվրոպայի հետ: