
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացրել է «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը: Այս մասին հայտնում է թուրքական Resmi Gazete («Պաշտոնական թերթ») կայքը:
Այդպիսով, թուրքական իշխանությունները վերջնական հաստատել են միջկառավարական համաձայնագիրը՝ հանելով բոլոր օրենսդրական սահմանափակումները դրա պրակտիկ իրականացման առջև:
Նախօրեին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Մոսկվա այցից առաջ հիշեցրել էր, որ դեկտեմբերի 2-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել այդ ծրագրի իրականացմանը: Նա նշել էր, որ այժմ Անկարան ակնկալում է ՌԴ Պետդումայի վավերացումը: