Օրերս կայացել է Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի (NIMD) նախաձեռնությամբ կազմակերպված թրեյնինգը հայ երիտասարդ քաղաքական գործիչների համար: Երկօրյա թրեյնինգը վերաբերել է պրոպագադայի դեմ պայքարին և fact cheking-ին:
Ծրագրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Աննա Հակոբյանը, Էդուարդ Անաստասյանը և Ռուբեն Թովմասյանը:
Ծրագրի շրջանակներում պրոպագանդայի դեմ պայքարի վերաբերյալ տեսական և գործնական աշխատանքներ են կատարվել, մասնավորապես` սթրես թեստավորման և ուղեղային գրոհի եղանակներով, ներկայացվել է fact cheking-ի էությունը, դրա ազդեցությունը քաղաքական գործիչների նկատմամբ վստահության ձևավորման վրա, անդրադարձ է կատարվել ընտրական գործընթացներում և առհասարակ քաղաքական դաշտում վերջինիս հետ կապված ռիսկերին:
Ծրագրի ավարտին ամփոփվել են ներկայացված թեմաները և երիտասարդ քաղաքական գործիչներին տրվել են մի շարք խորհուրդներ` ներքին և արտաքին պրոպագանդայի դեմ պայքարի և հետագայում վերջինիս գործիքը դառնալուց խուսափելու համար:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն