«Ինչո՞ւ է աղմկում Ալիևը, շատ պարզ է, քանի որ բանակցային գործընթացում ոչ շահեկան իրավիճակում է գտնվում, փակուղում է հայտնվել, և պատահական չէ, որ հենց Ալիևն է ասել, որ միջազգային հանրությունը ստիպում է իրեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Առաջին անգամ Ադրբեջանի ղեկավարը փաստում է իր ոչ շահեկան դիրքերը՝ բանակցությունների հետ կապված»:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արած հայտարարությունը, թե կգա օրը, և կվերադարձնեն պատմական հողերը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: