Ռուսաստանն արտասահմանցի աշխատողների համար քվոտաներ է սահմանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ կառավարությունը քվոտաներ է սահմանել արտասահմանցի աշխատողների համար: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է կառավարության կայքում:

«2017թ. արտասահմանցի աշխատակիցների պահանջը, ովքեր Ռուսաստան են ժամանում վիզայի հիմքով, կազմում է 117043 մարդ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Դա պահանջի 82,7%-ն է, որը սահմանվել է 2016թ., նշվում է կառավարության կայքում:

Անցած տարվա դեկտեմբերին ՌԴ կառավարությունը հայտնել էր, որ Ռուսաստանում 2016թ. արտասահմանցի աշխատակիցների քվոտան կազմում է  213929 մարդ, ինչը 22,4%-ով քիչ է՝ 2015-ի համեմատությամբ:




Լրահոս