Դեկտեմբերի 6-ին, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում, Գյումրիում 20-ամյա երիտասարդի են դանակահարել:Դեպքը տեղի է ունեցել Գյումրու Գորկու անվան կենտրոնական այգում: Դանակահարվել է 1995 թվականին ծնված, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ Աշոտ Վ.-ն: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից:
Նշենք, որ դեպքի առթիվ իրականացվում է հետաքննություն: Դեպքի հանգամանքների բացահայտմամբ զբաղվում է ոստիկանության Գյումրու «Կումայրի» բաժինը: