Մոսկվայում դատական նիստի ժամանակ մահացել է աղմկալի գործերի մասնակից հայազգի փաստաբանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգությամբ հայ փաստաբան Սիմոն Ծատուրյանը մահացել է Մոսկվայի Տիմիրյազևի դատարանում դատական նիստի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Քրեական գործի քննության ժամանակ փաստաբան Սիմոն Ծատուրյանի ինքնազգացողությունը վատացել է: Շտապօգնություն են կանչել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը»,-ասել է դատարանի մամուլի քարտուղարը:

Բժիշկները հաստատել են, որ փաստաբանը մահացել է սրտի անբավարարությունից:

Իր կարիերայի ընթացքում մասնակցել է մի քանի աղմկալի գործերի, մասնավորապես, ներկայացրել է 2006թ. մայիսին «Մոսկվա-Սոֆրինո» էլեկտրագնացքում 19-ամյա Արթուր Սարդարյանի սպանության գործում տուժածների շահերը:

01-03-11-07




Լրահոս