Գիտնականները պատմել են, թե ինչով է օգտակար ընկուզեղենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիտնականների միջազգային խումբը եկել է այն եզրակացության, որ մարդիկ, ովքեր օրական մոտ 20 գրամ ընկուզեղեն են օգտագործում, քիչ հավանական է, որ քաղցկեղ ձեռք բերեն կամ մահանան սրտանոթային հիվանդությունից:

Հետազոտության արդյունքները մասնագետները ներկայացրել են BMC Medicine ամսագրի հոդվածում:

Կենսաբանները վերլուծել են 29 գիտական աշխատանքի տվյալներ՝ նվիրված մարդկանց առողջության վրա ընկուզեղենի ազդեցությանը: Հետազոտությանը ներգրավվել է մոտ 819 հազար մարդ: Գիտնականները գրանցել են սրտի իշեմիկ հիվանդության 12 հազար դեպք, ինսուլտի 9 հազար դեպք, քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների 18 հազար դեպք, ինչպես նաև ավելի քան 85 հազար մահ:

Բժիշկների խոսքով՝ մարդիկ, ովքեր կհետևեն օրական 20 գրամ ընկուզեղենի օգտագործման խորհրդին, առավել քիչ կհիվանդանան դիաբետով և  շնչառական հիվանդություններով:

Ընկուզեղենը մեծ քանակությամբ մանրաթելեր, մագնեզիում և պոլիչհագեցած ճարպաթթուներ են պարունակում՝ նյութեր, որոնք մեծ դեր են խաղում սրտանոթային հիվանդությունների ռիսկի և խոլեստերինի մակարդակի նվազեցման գործում:




Լրահոս