Իմ պատճառով Պորոշենկոն ներողություն խնդրեց Լուկաշենկոյից. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքացի,  լրագրող և «Քաղաքացիական միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, ում պատճառով բելառուսական «Բելավիա» ավիաընկերության պատկանող ինքնաթիռը վերադարձել էր Կիևի օդանավակայան, հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի»-ին:

Նա պատմել է, թե ինչ կապ ունի Ուկրաինայում «քաղաքական դիվերսիաների» հետ:

«Կարծում եմ, որ դա կապ ունի Կիևի օդանավակայանում բելառուսական ինքնաթիռի սկանդալային վայրէջքի հետ: Ընդ որում, դիսպետչերը սպառնում էր «Բելավիա»-ի օդաչուին՝ հրաժարվելու դեպքում կործանիչներ օդ բարձրացնել: Ինձ խնդրեցին դուրս գալ ինքնաթիռից, խնդրեցին երկրորդ անգամ ստուգել իրերը, ներկայացնել փաստաթղթերը: Ես ամեն ինչ ներկայացրեցի, նրանք ստուգեցին, ոչինչ չգտան և մի քանի ժամ անց ես մեկնելի Մինսկ հաջորդ թռիչքով, որից հետո՝ Մոսկվա:

Ընդ որում, գտնվելով «Ժուլյանա»-ի օդանավակայանում, ես մտածում էի կանչել Հայաստանի հյուպատոսին, սակայն դա չպահանջվեց, քանի որ իմ նկատմամբ մեղադրանք չառաջադրվեց: Այս պատմության մեջ միակ աղմկալի պահն այն էր, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իմ պատճառով ներողություն խնդրեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից»,-ասել է Արմեն Մարտիրոսյանը:




Լրահոս