Ինձ թվում է աչքը կշտանալու հատկություն չունի. ՀՀ վարչապետը` անկուշտ պաշտոնյաների մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բարձր վարկանիշ ունի, արձանագրվել է անգամ «Գելլափ»-ի հարցումների արդյունքում: 3 ամսվա ընթացքում նա հասցրել է ընկալելի դառնալ ամենատարբեր շրջանակների կողմից:

Երբ նա նոր էր վարչապետ նշանակվել, փորձեց ավանդույթը պահել եւ յուրային մի քանի հեռուստաընկերությունների համար ասուլիս կազմակերպեց: Բնականաբար, արժանացավ քննադատության, քանի որ լրատվական դաշտը կրկին բաժանել էր «մերոնք-ձերոնք»-ի: Ավելի ուշ վերանայեց այդ որոշումը եւ հանդիպեց 10 թերթերի, 10 կայքերի եւ 10 հեռուստաընկերությունների ղեկավարների հետ: Հնչեցին ամենատարբեր հարցեր՝ տնտեսությունից, քաղաքականությունից, սոցիալ-կենցաղային թեմաներից մինչեւ նրա փողկապների ու կոստյումների ընտրության մասին: Կարեն Կարապետյանը բավականին անկեղծ էր, չէր խուսափում սուր հարցադրումներից ու անգամ պնդումներից, բայց երբեմն կովկասյան տաքարյունությունը նկատվում էր՝ թեեւ դրսեւորվելով «չափի մեջ»: ՀՀ վարչապետը խոսեց անև «անկուշտ» պաշտոնյաների մասին:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս