Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թանգարաններում աշունը հագեցած է եղել միջոցառումներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մշակութային օջախների առօրյան աշնան երեք ամիսներին հագեցած է եղել տարատեսակ միջոցառումներով: Այդ համատեքստում սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին 20 ներկայացուցչական միջոցառումներ էլ անցկացվել են քաղաքապետարանի ենթակայության «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Երևան քաղաքի պատմության, Կարեն Դեմիրճյանի, Ժամանակակից արվեստի և Ֆրիտյոֆ Նանսենի թանգարաններում: Միջոցառումներն ու ցուցադրությունները նվիրված են եղել ՀՀ անկախության 25-ամյակին, Երևանի 2798-րդ տարեդարձին, Երևան քաղաքի պատմության թանգարանի 85, Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 155 և Կարեն Դեմիրճյանի թանգարանի 15-ամյակներին:

Ի դեպ, Երևան քաղաքի պատմության թանգարանի հիմնադրման 85-ամյակի առթիվ, թանգարանային գործում ունեցած նշանակալի ավանդի համար Երևան քաղաքի պատմության թանգարանը պարգևատրվել է «Երևանի զինանշան» հուշամեդալով, որն իր տեղը կգտնի թանգարանում՝ դառնալով 96700-րդ ցուցանմուշը։ Կարեն Դեմիրճյանի թանգարանի հիմնադրման 15-ամյակի առթիվ էլ թանգարանային գործում ունեցած նշանակալի ավանդի համար թանգարանի տնօրեն Վահագն Մամյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով, իսկ թանգարանի հիմնադրման գործում ունեցած մեծ ավանդի համար Երևանի քաղաքապետը խորհրդանշական հուշանվեր է հանձնել «Կարեն Դեմիրճյան» հիմնադրամի նախագահ, Կարեն Դեմիրճյանի տիկին Ռիմա Դեմիրճյանին:

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության շրջանակում, «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի համատեքստում էլ Երևանի պատմության թանգարանում բացվել էր «Լենինգրադ, Շրջափակում, Մարտական մատիտ, 1941-1944» խորագրով ցուցահանդեսը: Աշնան ամիսներին կազմակերպվել են նաև ցուցադրություններ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում, ինչպես նաև արտասահմանցի արվեստագետների աշխատանքների ցուցադրություններ:




Լրահոս