Առաջին նախագահի «Մերսեդեսը» թանգարանում դնելու փոխարեն հանվել է վաճառքի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության օպտիմալացման ծրագրերի արդյունքում աճուրդի է հանվել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած զրահապատ «Mercedes» մեքենան: Առաջին նախագահի պաշտոնավարման ժամանակ նրան այդ մեքենան նվիրել էր  ԽՍՀՄ ՊԱԿ նախագահ Վլադիմիր Կրյուչկովը, իսկ պաշտոնանկությունից հետո Լ.Տեր-Պետրոսյանն անձամբ է մեքենան փոխանցել նախագահական նստավայր` որպես պաշտոնաթող նախագահին սպասարկած մեքենա:

ereq

Թերևս զարմանալի է, որ առնվազն թանգարանային նմուշ հանդիսացող այս մեքենան հանվել է աճուրդի և հայտնվել այնպիսի ջարդոնների կողքին, որոնք տարիներ շարունակ սպասարկել են մեծ ու փոքր չինովնիկներին: Ի վերջո, խոսքը գնում է անկախ ՀՀ-ի առաջին նախագահի ծառայողական մեքենայի մասին. այլ երկրներում այն առնվազն թանգարանային նմուշ կլիներ:

mek

Օրինակ այս տարվա մայիսին  անցկացվեց հուշ-երեկո, որը նվիրված էր Աբխազիայի հանրապետության առաջին նախագահ Վլադիսլավ Արդզինբին, որի ժամանակ որպես թանգարանի նմուշ ցուցադրվեց նախագահի առաջին ծառայողական մեքենան, որը գտնելու աշխատանքների համար պահանջվել էր շուրջ կես տարի:

ЗИЛ-41052-ն էլ հանդիսանում է ՌԴ նախագահ Բորիս Ելցինի ծառայողական մեքենան: Այն ՌԴ-ում ևս հանդիսանում է թանգարանի նմուշ:  Իսկ մեզ մոտ այն հանում են աճուրդի` այլ թափոնների հետ միասին:

%d5%a5%d5%ac%d6%81%d5%ab%d5%b6

Բաքվի Հեյդար Ալիևի անվան մշակութային կենտրոնում ցուցադրված են 1969-ից 2003 թթ.-ին նրան սպասարկած բոլոր ծառայողական մեքենաները…

15350650_10206168494090757_460869148478464493_n




Լրահոս