Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ըստ ստացված հաշվետվությունների տվյալների եւ հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների` 2016թ. հունվար-սեպտեմբերին հանրապետություն է ժամանել 1 969 010 զբոսաշրջիկ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 3.6%-ով:

2016թ. հունվար-սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 903 541 մարդ կամ 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 3%-ով:

Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների, 2016թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 22.6%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 26.7%-ը` ԵՄ երկրներին եւ 50.7%-ը` այլ երկրներին:




Լրահոս