«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբիկ Հակոբյանը 2015-ի սեպտեմբերի 17-ին դուրս եկավ ընդդիմադիր խմբակցությունից: Դեռ այդ օրերին լուրեր տարածվեցին այն մասին, որ Հակոբյանը մտադիր է կրկին հետ գնալ իր նախկին կուսակցություն՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, որի անդամ է եղել 1990-2008-ը:
Նրա լոբբինգով ՀՅԴ-ում զբաղվել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ Աղվան Վարդանյանի բոլոր բանակցությունները ձախողվել են, եւ Ռուբիկ Հակոբյանին ՀՅԴ-ում չեն ցանկանում կրկին «հետ ընդունել»: Երեկ փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ Վարդանյանից եւ Հակոբյանից, սակայն երկուսն էլ կտրուկ հրաժարվեցին որեւէ բառ ասել»:
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում