«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանրապետականի օրինակը՝ Կարեն Կարապետյանի եւ 7 հազար նոր անդամի ընդունումը, մյուս կուսակցություններում էլ է նման գործընթացներ խթանել. տեղեկացանք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությանն օրերս անդամակցել է շուրջ 500 երիտասարդ Երեւանից եւ մարզերից:
Արթուր Բաղդասարյանը «տեղերում» աշխատանքի բոլոր նրբություններին տիրապետում է եւ հիմա ինտենսիվ սկսել է ընտրությունների նախապատրաստությունը։ Դեկտեմբերի 24-ին էլ տեղի կունենա ՀՎԿ երիտթեւի համագումարը, որը, ըստ որոշ լուրերի, ավելի տպավորիչ է լինելու, քան որոշ կուսակցությունների բուն համագումարները»:
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում