Ծառուկյանի վերադարձը կարող է փոփոխություններ մտցնել ՀՅԴ-ի ծրագրերում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյանի վերադարձը կարող է փոփոխություններ մտցնել ՀՅԴ-ի ծրագրերում։ Չի բացառվում, որ Դաշնակցությունը եւս մաս կազմի իշխանական դաշինքին, որը չի կրելու ՀՀԿ անունը։ Դաշնակցությունը վճռել է ընտրություններից հետո եւս մաս կազմել Սերժ Սարգսյանի օգոստոսմեկյան ելույթում հնչած «ազգային համերաշխության» կառավարությանը, ուստի կուսակցությունում ոչ մի խնդիր չեն տեսնում իշխանական դաշինքով մասնակցության մեջ։

Կուսակցության մյուս դժվարությունը ֆինանսների սղությունն է։ Կուսակցության սփյուռքի կառույցները չկիսելով ՀՅԴ-ի իշխանությանը մաս կազմելու այս տարվա որոշումը, վճռել են այլեւս չաջակցել Հայաստանի ՀՅԴ-ին, իսկ բիզնեսմեն նախարարների եւ մարզպետների հատկացումները ընտրություններին լիարժեք մասնակցելուն չեն բավարարի։

Մյուս խնդիրը կադրերն են՝ ՀՅԴ-ն այս պահին չունի ռեյտինգային այնպիսի թեկնածուներ, որոնք կարող են կուսակցությանը նվազագույն անցողիկ տեղեր ապահովեն ԱԺ-ում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս