Մոսկվայում ծայրահեղականության մեջ կասկածվող 20 անձ է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատուկ օպերացիայի ընթացքում Մոսկվայի և Մերձմոսկվայի ուժային կառույցների կողմից 20 անձ է ձերբակալվել, որոնք կասկածվում են ծայրահեղական գործունեության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին:

«Օպերացիան անցկացրել են 3 գերատեսչություններ՝ Անվտանգության դաշնային ծառայությունը, ՆԳՆ-ն և «Ռոսգվարդիա»-ն: Նախնական տեղեկություններով՝ 20 մարդ է ձերբակալվել»,-հայտնել է աղբյուրը:

Նա նաև նշել է, որ խոսքը կազմավորված խմբավորման մասին է:




Լրահոս