Ավտովթար Երևանում. վարորդը տեղում մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 7-ին, ժամը 04,20-ին տեղեկատվություն է ստացվել որ, Երևանի  Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volksvagen Passat» մակնիշի 34 NU 515 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և հայտնվել Թումանյանի այգում՝ աստիճանահարթակի վրա. ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է վարորդ Մ. Կ.-ի դին (1987 թ. ծնված), իսկ ուղևոր Գ. Կ.-ը (1989 թ. ծնված) հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:




Լրահոս