«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վաղը կառավարությունը որոշում է կայացնելու լուծարել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ը:
Հիշեցնենք, որ այս ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2010 թվականին Տիգրան Սարգսյանի կառավարության համապատասխան որոշմամբ եւ զբաղվում էր խիստ լուրջ գործով. ՀՀ միասնական երթուղային ցանցի մշակում եւ զարգացում, ուղեւորահոսքի մշտական ուսումնասիրություն, միջպետական եւ միջմարզային երթուղիների չվացուցակների եւ սխեմաների նախագծերի մշակում եւ այլն:
Հիմա ՊՈԱԿ-ի տնօրենը՝ Ավագ Դանիելյանը, պետք է աշխատանք փնտրի: Այսինքն՝ Կարեն Կարապետյանի կարծիքով՝ այս ՊՈԱԿ-ը անպիտան կառույց է՝ չհիմնավորված մեծ ծախսերով, եւ պետք է լուծարվի: