6,5 բալանոց հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Սումատրա կղզու ափերի մոտ, մոտ 92 մարդ է զոհվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ հաղորդվել է 50 զոհի մասին:
Տեղի զինվորականների խոսքով՝ ամենաուժեղ ցնցումները գրանցվել են Սումատրայի 4 վայրերում, և հենց այդտեղ են մեծ թվով մարդկային զոհեր գրանցվել:
Միայն մեկ հիվանդանոցում մոտ 500 վիրավոր կա, տուժածների հստակ թիվը չի նշվում:
Տեղի իշխանությունները հայտնել են, որ տասնյակ մարդիկ դեռևս մնում են փլատակների տակ: