
Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում դեկտեմբերի 5-ին կինը դանակահարել է ամուսնուն: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Քաղցրաշենի գյուղապետ Վալերիկ Գյուլամիրյանը:
Ըստ նրա՝ վիճաբանություն է տեղի ունեցել, որից հետո կինը դանակահարել է ամուսնուն. «Իրանք նոր են այստեղ ապրում: Կնոջը չեմ ճանաչում ընդհանրապես, իսկ ամուսինը խելոք, աշխատող տղա է: Աստծու գառը քեզ օրինակ: Աշխատում էր դաշտում»:
Նշենք, որ ամուսիններն ունեն երկու անչափահաս երեխա՝ աղջիկ և տղա: Քաղցրաշեն համայնքում ապրում են վարձով. «Նորմալ ապրող ընտանիք են»:
Հավելենք, որ ամուսինը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն, արդեն դուրս է գրվել: Իսկ կնոջը ձերբակալել են, ապա ազատ արձակել՝ երկրից չհեռանալու ստորագրությամբ:
Լ. Եղիազարյան