Սիրիայում ռուսական բանակի գնդապետ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական բանակի ռազմական խորհրդական, գնդապետ Ռուսլան Գալիցկին մահացել է վնասվածքներից՝ ստացած Հալեպի թաղամասերից մեկում այսպես կոչված «ընդդիմության» հրետակոծության ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

ՌԴ ՊՆ հաղորդմամբ՝ ռազմական բժիշկները մի քանի օր պայքարում էին նրա կյանքի համար, սակայն այն չհաջողվեց փրկել:

Ռուսական ռազմական գերատեսչությունում հայտնել են նաև, որ Գալիցկին մտնում է խորհրդականների խմբի մեջ, ովքեր խնդիրներ են իրականացնում Սիրիայում:

Երկուշաբթի օրը հայտնի էր դարձել, որ զինյալները հրետակոծել են ռուսական շարժական հոսպիտալը:




Լրահոս