«Գառնիի առողջության կենտրոնում» նոր տնօրենը փորձում է բարեփոխումներ կատարել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի «Գառնիի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի բուժաշխատողները փորձել են գյուղացիներից գումար կորզել: ArmLur.am-ի տեղեկություներով` գյուղացիներից մեկին ուղարկել են դեղորայք գնելու և շտապօգնության մեքենան վառելիքով լիցքավորելու, որից հետո զայրացած բնակիչը զանգահարել է թեժ գիծ և բողոք-դիմումով հանդես եկել: Բնակչի դիմումից հետո անմիջապես Կոտայքի մարզպետարանից հրահանգ է եկել, որ անմիջապես վերոհիշյալ բուժաշխատողները հեռացվեն աշխատանքից:

Մանրամասներին տեղեկանալու համար ArmLur.am-ը զրուցեց «Գառնիի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ալինա Հովսեփյանի հետ:

Ըստ տնօրենի՝ «Գառնիի առողջության կենտրոնին» տրամադրվել են բուժսարքավորումներ, որը վերջին տարիներին չի եղել.« Շուտով կարող ենք սոնոգրաֆիկ հետազոտություններ անել: Ինչպես նաև հունվար ամսին կգործի ծննդատունը»:

Հավելենք, որ այս պահին «Գառնիի առողջության կենտրոն» ՓԲԸ-ում կատարվում են վերանորոգման աշխատանքներ:

Նշենք, որ «Գառնիի առողջության կենտրոն» ՓԲԸ-ն սպասարկում է Գառնիի և շրջակա 4՝ Գեղադիր, Հացավան, Գողթ եւ Գեղարդ գյուղերի մոտ 11 հազար բնակիչներին: Ի դեպ, նշված թվի մեջ ներառված չեն ամառանոցաբնակները և զբոսաշրջիկները: Իսկ մոտավոր հաշվարկով զբոսաշրջային ակտիվ ամիսներին Գառնի-Գեղարդն օրական 1000-1200 այցելու է ունենում: Եվ չնայած սրան՝ բոլորին սպասարկելու համար «Գառնիի առողջության կենտրոն» ՓԲԸ-ն ունի ընդամենը մեկ շտապօգնության  ավտոմեքենա:

Ի դեպ հիշեցնենք, որ «Գառնիի առողջության կենտրոն»-ը բազմաթիվ պարտքեր էր կուտակել և սնանկ ճանաչվել:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս