Ռուբիկ Հակոբյանի և մեր միջև քննարկումներ չեն եղել: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` խոսելով հնարավոր համագործակցության մասին:
«Դեռ այդտեղ չենք հասել: Լուրջ պատրաստվում ենք սեփական ուժերով: Մենք խնդիր ունենք նաև ընդլայնելու մեր համակիրների շրջանակը և գնալ ավելի մեծ թիմով», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան