Դիրքերում եմ եղել, այդ օրը բացահայտ հարձակում եղավ և հակառակորդի դիվերսիոն խումբը ներխուժել էր մեր գումարտակ: ArmLur.am-ի հետ զրույցում ապրիլյան պատերազմի օրերն այսպես հիշեց ԵՊՀ ուսանող, այդ օրերին առաջնագծում եղած Գևորգ Մանուկյանը, ով հակառակորդի ուղղաթիռ էր խոցել:
«Ուղղաթիռը նրանց օգնության դիվերսիոն խումբ էր բերում: Ես նկատելով ուղղաթիռը, համալիրը բերել եմ մարտական վիճակի և խոցել»,- հիշում է Գևորգը:
Նրա խոսքով, յուրաքանչյուր պատերազմ տեսած զինվորի կյանքում այդ օրերից հետո շատ բան է փոխվում: «Յուրաքանչյուր մարդու մոտ այդ աշխարհընկալումը փոխվում է: Չնայած որոշ հարցերում ազդեցություն է թողնում և պետք է ուղղակի մոռանալ այդ մասին», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան