ԼՂ հարցով հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի կողմից առաջարկված 3+2 ձևաչափով (Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳՆ ղեկավարները) Համբուրգում Լեռնային Ղարաբաղի հարցով հնարավոր հանդիպման շուրջ դեռևս համաձայնություն չկա: Այս մասին այսօր բրիֆինգի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մինչ այժմ այդ հանդիպման հարցով վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել»,-ասել է Զախարովան:

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ չի բացառվում, որ Համբուրգում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:




Լրահոս