Պուտինը հայտնել է 10 ամսվա ընթացքում 10 ահաբեկչության կանխման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները 2016թ. 10 ամսվա ընթացքում 10 ահաբեկչական հարձակում են կանխել: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«2016թ. 10 ամսվա ընթացքում ՌԴ ԱԴԾ-ի շնորհիվ երկրում կանխվել են ավելի քան 30 հանցավոր խմբավորումների գործողությունները»,-ասել է Պուտինը:

Նա նաև նշել է, որ  Պետդումայի ընտրությունների նախապատրաստման և անցկացման շրջանի համար անվտանգության ապահովումն ԱԴԾ-ի կողմից «հիանալի» է իրականացվել:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայում ծայրահեղականության մեջ կասկածվող 20 անձ է ձերբակալվել:




Լրահոս