Այսօր բազմածնելիությունն այլևս զարմանալի չէ: Երկվորյակներն ու եռյակներն այլևս անսովոր չեն համարվում, հաշվի առնելով, որ ծնվում են 5-յակներ, 6-յակներ, նույնիսկ 11 երեխա՝ միանգամից:
42-ամյա հնդկուհի Մարիա Ֆրենանդեսը 37 րոպեում բնական ճանապարհով 11 երեխա է ունեցել: Նա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Քառյակ. 14-ամյա աղջիկները հայտնի են դարձել դեռ 6 տարեկանում: Այժմ նրանք նկահարանվում են ռեալիթի շոուում:
55-ամյա Մերի Ֆուդելը Կալիֆոռնիայից , համաձայն Գինեսի ռեկորդների գրքի, քառյակ ունեցող ամենատարեց մայրն է: Նա արհեստական բեղմնավորմամբ ունեցել է 3 աղջիկ և մեկ տղա: Սակայն աղջիկներից մեկը մահացել է, մյուս երկուսին մայրը տվել է որդեգրման, թողնելով միայն որդուն:
Ամենահայտնի հնգյակը. հնգյակի ծնման առաջին և միակ դեպքը կանադացի Դիոնների ընտանիքինն է: Աղջիկները ծնվել են 1934թ.: Նրանք բազմաթիվ երկրպագուներ ունեին:
2013թ. Սոլթ Լեյք Սիթիում ծնվեցին 3 աղջիկ և 2 տղա:Հատկանշական է, որ նրանք ծնվել են բնական ճանապարհով:
Ինչպես նաև 2016թ. Օդեսայում 37-ամյա կինը 5 երեխա է ունեցել, ամուսինները երկուսին էին սպասում…
Աշխարհի ամենահայտնի բազմազավակ ընտանիքներից՝ Մաքքոյները Այովայից: 7 երեխաները ծնվել են 1997թ., նրանցից 5-ը զարգանում են նորմալ, սակայն երկուսը առողջական խնդիրներ ունեն:
8 երեխայի ծնունդի հետաքրքիր դեպ է գրանցվել Տեխասում: 1998թ. դեկտեմբերի 8-ին Նկեմ Չուկվուն ծնել է մեկ աղջնակի, իսկ դեկտեմբերի 20-ին ևս 5 աղջնակի և 2 տղայի:
10-ը, թերևս, ամենաշատն է համարվում: 1946թ. Բրազիլիայում ծնեցին 8 աղջիկ և 2 տղա: