Քաղցրաշենցիներին խաղողի գումարները դեռևս չեն վերադարձրել. ինչ է մանրամասնում գյուղապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ասում են էս քանի օրը սպիրտը կծախեն կտան: Սպասում ենք».-այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Արարատի Քաղցրաշեն համայնքի ղեկավար Վալերիկ Գյուլամիրյանը:

Վերջինս նշեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը քաղցրաշենցիների հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ պարտքերը կմարվեն. «Ասեց գնորդ ենք ճարում, որ օգնենք, վաճառենք` պարտքերը տան»:

Նշենք, որ հոկտեմբերի 13-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել էր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացրած Արարատի մարզի մի շարք համայնքների խաղողագործների:

«Գյուղացիներին ունեցած պարտքերը անհրաժեշտ է վճարել առանջնահերթ»,- իր խոսքում նշել էր նախարարը:

Հիշեցնենք, որ «Վինար» ընկերությունը պարտք է Արարատի մարզի մի շարք համայնքների գյուղացիների, ամենաշատ պարտքերը բաժին են ընկնում Քաղցրաշեն և Այգեզարդ համայնքներին:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս