Պակիստանյան ավիաուղիների ինքնաթիռը կործանվել է Աբբոտտաբադ շրջանում, փոխանցում է Daily Pakistan-ը:
Ինքնաթիռում 42 ուղևոր և անձնակազմի 5 անդամ է գտնվել:
Ինքնաթիռի կործանման նախնական վայրը գտնվում է Հավելիան քաղաքից 15 կմ հեռավորության վրա: Այդ վայր են մեկնել փրկարարները:
PK-661 թռիչքը Չիտրալից Իսլամաբադ էր մեկնում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ինքնաթիռը կորել է ռադարներից: