Time ամսագիրը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին «Տարվա մարդ» է ճանաչվել:
Ամսագիրը Թրամփին «Ամերիկայի առանձին նահանգների ընտրյալ նախագահ» է անվանել:
Time-ը, սակայն, չի կողմնորոշվել, թե արդյոք նրա գործունեության մեջ ավելի շատ դրական կամ բացասական քայլեր են եղել:
Շորթ-լիստում են հայտնվել նաև Հիլարի Քլինթոնը, հաքերները, Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Բեյոնսեն և CRISPR տեխնոլոգիայով զբաղվող գիտնականները: