ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության շենքի դիմաց
Այս մարդն անժամկետ հացադուլ է հայտարարել եւ պահանջում է արդարադատություն: Թե որքանով կիրականանա վերջինիս պահանջը, դժվար է ասել:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ ներկայացնել՝ ՀՀ-ից արտերկիր գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու համար եւ արտերկրից ՀՀ գյուղատնտեսական կենդանիներ ներմուծելու համար:
Սերինե Կիրակոսյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ-ից արտերկիր գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու համար անհրաժեշտ է անասնաբուժական վկայական՝ տրված ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից, որի համար ցանկալի է նախօրոք ծառայություն ներկայացնել դիմում՝ կից ներկայացնելով ընդունող երկրի կողմից գրավոր թույլտվություն եւ արտահանվող կենդանատեսակի ներմուծման անասնաբուժական պահանջները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ գյուղատնտեսական կենդանիներ ներմուծելու համար անհրաժեշտ է անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի կողմից տրված անասնաբուժական վկայական՝ բնօրինակով, տոհմային կենդանու դեպքում՝ նաեւ տոհմային ծագումը հավաստող փաստաթուղթ:
Մինչ այդ անհրաժեշտ է նախօրոք ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ներկայացնել դիմում՝ ծառայության թույլտվությունը կամ համաձայնությունը, ինչպես նաեւ տվյալ կենդանատեսակի ներմուծման անասնաբուժական պահանջները ստանալու համար:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ թույլտվություն տալու ժամկետի խախտումը, ինչպես նաեւ թույլտվության մերժումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
ՀԱՐՑ. Խնդրում եմ մի փոքր մանրամասնել, թե ի՞նչ կարգով է կատարվում աշխատողի վերջնահաշվարկը:
Վարսեր Պետրոսյան (41 տարեկան, օպերատոր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Վ. Պետրոսյանի հարցին՝ հայտնում ենք, որ
1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման oրը, եթե ՀՀ աշխատանքային oրենսգրքով, oրենքով կամ գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեuված չէ:
1.1. Եթե աշխատողը նույն գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում:
2. Գործատուն վերջնահաշվարկի oրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը եւ դրան հավաuարեցված այլ վճարումներ, uահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան:
2.1. Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում վերջնահաշվարկ կատարելու պարտականությունը փոխանցվում է ժառանգությունն ընդունողներին, իuկ ժառանգների բացակայության կամ ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու դեպքում այն անձին կամ մարմնին, որն ընդունում է այդ գույքը դրա արժեքի uահմաններում:
3. Աշխատողի ցանկությամբ գործատուն պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք աշխատանքային գործառույթների (պարտականությունների), աշխատավարձի, վճարված հարկերի ու պետական uոցիալական ապահովության վճարումների չափի եւ աշխատանքի գնահատականի վերաբերյալ: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդված):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ վերջնահաշվարկը աշխատողի եւ գործատուի միջեւ պարտք ու պահանջների վերջնական հաշվարկի իրականացումն է: