Մեկ տարում՝ 11 մլրդ դրամ եկամուտ, երկու բնակարան, երկու հողամաս. որքան ունեցվածք ունի Աշոտ Արսենյանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել, թե պաշտոն զբաղեցնելու ընթացքում ինչպես է փոխվել բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքը: Երեկ ներկայացրել էինք, թե, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած տվյալների, որքան ունեցվածք ունի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Այսօր կներկայացնենք տվյալներ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Աշոտ Արսենյանի՝  Ջերմուկի Արսենի մասին:

Աշոտ Արսենյանը հանդիսանում  է «Ջերմուկ Գրուպ» ընկերության հիմնադիրը և պատգամավոր է 2003 թվականից: Այս տարիների ընթացքում Ա. Արսենյանը աչքի չի ընկել օրենսդրական նախաձեռնություններով կամ Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած հայտարարություններով: Փոխարենն աչքի է ընկնում իր ունեցվածքով:

Ըստ հայտարարագրի,  2011թ. 19 մլն դրամով վաճառել է «ԲՄՎ 750I» մակնիշի ավտոմեքենան, ունեցել է զգալի չափերով ստացված կամ վերադարձված փոխառություն:  Հարկային տարվա պատգամավորի եկամուտները տպավորիչ են. այն կազմում է 822 մլն 733 հազար 100 դրամ, որից 722 մլն 462 հազար 500 դրամը գոյացել է փոխառությունից, 97 մլն 129 հազար դրամը՝ շահաբաժնից, իսկ 3 մլն 141 հազար 600 դրամը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է: Ներկայացնում ենք նաև նրա դրամական միջոցները, որոնք ևս շեշտակի աճ են ունեցել:

poxar

Արդեն 2012 թվականին կրկին պատգամավոր դառնալուց հետո նա ներկայացրել է պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, որտեղ տվյալներ կան նաև նրա ունեցած  անշարժ և շարժական գույքերի մասին: Մասնավորապես, նա հայտարարագրել է երկու բնակարան, երկու հողամաս, անհատական բնակելի տուն և արտադրական նշանակության շինություն: Որպես շարժական գույք հայտարարագրել է TOYOTA CAMRY 2.0 մակնիշի ավտոմեքենա:

%d0%b0%d0%b6%d1%82

Պատգամավորի արժեթղթերը, ներդրումները, վերադարձված և հանձնված փոխառությունները կրկին պատկառելի թիվ  են կազմել:

%d5%a2%d5%a1%d5%b5%d5%b6

Մեկ տարվա ընթացքում վաստակել է 791 մլն դրամից ավել գումար, իսկ եկամուտները մի փոքր նվազել են:

%d5%b4

Արդեն 2013 թվականի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա հարկային տարվա ընթացքում 641 մլն դրամով վաճառել է  հասարակական նշանակության շինություն, սակայն 15 մլն դրամով ձեռք է բերել HONDA ACCORD 2.3I SR մակնիշի ավտոմեքենա:

avt

Այդ տարի Արսենյանի եկամուտների չափը ռեկորդային է եղել`  6 մլրդ դրամ, դոլարով ներկայացված դրամական միջոցներում ևս աճ է եղել:

ereq

2014  թվականի հայտարարագրում ևս հետաքրքիր ցուցանիշներ կան առկա: Մասնավորապես հարկային տարվա սկզբում եղած 50 մլն դրամը տարվա վերջում դարձել է 1 մլրդից ավել գումար, իսկ 200 հազար դոլարն էլ՝  1 մլն դոլարի: Դրա փոխարեն անհետացել են եվրոյով միջոցները:

dram

Իսկ նրա մեկ տարվա եկամուտն էլ կազմել է 11 մլրդ դրամից ավել, որը հիմնականում գոյացել է ստացված փոխառություններից, շահաբաժնից:

%d1%81%d0%bd%d0%b8%d0%bc%d0%be%d0%ba

2015 թվականի հայտարարագրից պարզ է դառնում, որ նա մեկ մեքենա է գնել, մյուսնէ էլ՝  վաճառել: Մասնավորապես, նա 12 մլն դրամով գնել է MERCEDES-BENZ E250 D մակնիշի ավտոմեքենա, և 5 մլն դրամով վաճառել TOYOTA CAMRY 2.4 մակնիշի ավտոմեքենան:

avt

Դրամական միջոցների առումով փոփոխություններ են եղել: Նրա դրամական միջոցները շեշտակի նվազել են՝  դառնալով 1oo մլն դրամ և 4 մլն դոլար: Մեկ տարվա ընթացքում էլ վաստակել է 1 մլրդ-ից ավել գումար:

Փաստ է մեկ բան. բարձրաստիճան պաշտոնյաներն  ահռելի գումարներ են կուտակում այն դեպքում, երբ Հայաստանում մեծ տոկոս է զբաղեցնում արտագաղթն ու աղքատությունը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս