Դժբախտ դեպք Վանաձորում. ԲԿ-ի շինհրապարակում 38-ամյա աշխատակից է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Վանաձորում: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Վանաձորի բժշկական կենտրոնի նոր կառուցվող շենքում շինարար է մահացել: Ահազանգը մարզային փրկարարական վարչություն ստացվել է ժամը 19:49-ին: Ահազանգողը փրկարարներին հայտնել է, որ Վանաձոր քաղաքի նոր կառուցվող բժշկական համալիրի շինհրապարակում` վերելակի մոտակայքում՝ փոսի մեջ, քաղաքացի կա ընկած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 42/2 հասցեում՝ բժշկական նոր համալիրի շինհրապարակի 1-ին հարկի բետոնե հորանում հայտնաբերել են շինարարությունն իրականացնող աշխատակցի՝ 1978թ-ին . ծնված Արմեն Սարգսյանի դի, ով մահացել է հորանն ընկնելու հետևանքով: Փրկարարները դուրս են բերել տղայի դին ու հանձնել իրավապահներին:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, տղան մահացել է աշխատանքի ժամանակ՝ առաջին կամ երկրորդ հարկից ընկնելու հետևանքով: Դեպքի առթիվ զբաղվում է ոստիկանությունը:

Էդվարդ Արզումանյան




Լրահոս