Լարսի ավտոճանապարհը շարունակում է փա՞կ մնալ. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երեկ ժամը 17։ 30-ի դրությամբ, անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ Այս հավաստիացմանը, սակայն, պետք է որոշակի վերապահումներով մոտենալ:

Մեր տեղեկություններով ճանապարհը առնվազն այդ պահին դեռ շարունակում էր փակ մնալ և վրացական կողմը դեռ չէր ավարտել ճանապարհը ձնից մաքրելու աշխատանքները, և երթևեկությունը թույլատրվում է միայն մարդատար մեքենաներին։ Այսօր առավոտյան այս հարցում թերևս հստակություն կմտնի։ Ճանապարհի նշված հատվածը փակվել էր դեկտեմբերի 2-ին, ինչի պատճառով այստեղ կուտակվել են հարյուրավոր մեքենաներ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս