Վահան Մարտիրոսյանը մասնակցում է տրանսպորտը համակարգող խորհրդակցության նիստի աշխատանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 7-ին Մոսկվայում մասնակցել է «Տրանսպորտային շաբաթ-2016» միջոցառումների շրջանակներում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության 36-րդ նիստի աշխատանքներին:

Բացման խոսքով հանդես է եկել է ԱՊՀ անդամ պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։

Նիստի ընթացքում քննարկվել են «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացմանը, ԱՊՀ անդամ պետությունների միջազգային փոխադրողների լրացուցիչ ուսուցմանն ու մասնագիտական իրավասության պահանջների ներդաշնակեցման մասին համաձայնագրում փոփոխությունների կատարմանը, Տրանսպորտի անվտանգության խորհրդի կողմից մշակված փաստաթղթերի իրականացմանը, ԱՊՀ տրանսպորտային միջանցքների համակարգող կոմիտեի լուծարմանը և այն ԱՊՀ անդամ պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցությանը փոխանցելուն, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության կանոնադրական փոփոխություններին առնչվող հարցեր:

Նիստի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս