Կառավարության այսօրվա նիստի սկզբում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի հանձնարարականներ տվեց կառավարության ներկայացուցիչներին: Նախ նա նշեց՝ պետք է այնպես անել, որ կառավարության ներկայացուցիչները հասցնեն գնան Ազգային ժողով, որտեղ տեղի կունենա 2017 թվականի բյուջեի նախագծի քվեարկությունը:
Վարչապետի հանձնարարականների մեջ նշվեց նաև կազմակերպել ՀՀ վարչապետի առանձին հանդիպումներ տասը խոշոր հարկ վճարողների, տասը խոշոր ներմուծողների, տասը խոշոր արտահանողների և հինգ խոշոր բանկերի ներկայացուցիչների հետ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: