Դեկտեմբերի 13-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 13-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան: Այս մասին կառավարության նիստում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, նշելով, որ օրակարգն առկա է, սակայն լրացումներ են արվելու:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրակարգում է լինելու նաև ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծը: Իսկ նախարար Սուրեն Կարայանն առաջարկեց օրակարգում ներառել նաև վարկային համաձայնագիր: Վարչապետը հավելեց, որ քննարկումներ կարվեն օրակարգի համար:




Լրահոս