
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն և նրա հիմնադրամի ղեկավար Թերրի Թամմինենը հանդիպել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, փոխանցում է Associated Press-ը: Հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում:
Կողմերը քննարկել են, թե ինչպես շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված աշխատանքները կարող են ամրապնդել տնտեսությունը: Ինչպես հայտնել է Թամմինենը, ով ղեկավարում է Leonardo DiCaprio Foundation-ը, նրանք ցույց են տվել նորընտիր նախագահին, նրա դստերը՝ Իվանկա Թրամփին և նախագահական թիմի մյուս անդամներին, թե ինչպես կարող է վերականգնվող, մաքուր էներգիայի վրա կենտրոնացումը միլիոնավոր աշխատատեղեր ստեղծել:
ԴիԿապրիոյի հիմնադրամի ղեկավարը նշել է, որ Թրամփն առաջարկել է հունվարին կրկին հանդիպել: