Մասիս Մայիլյանը նշանակվել է ԼՂՀ հատուկ հանձնարարություններով դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան՝ շնորհելով նրան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։

Նշենք, որ Մասիս Մայիլյանը 1993 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԼՂՀ ԱԳՆ-ում, իսկ 2001-2007 թթ եղել է ԼՂՀ ԱԳ փոխնախարար:

Ներկայումս նա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահն է:




Լրահոս