ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:

Տաշիրի, Վարդենիսի, Գորիսի տարածաշրջանների ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները կատարում են մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս