Հայկական 3 ֆիլմ հավակնում է նոմինացվել «Ոսկե գլոբուսի» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական 3 ֆիլմ հավակնում է նոմինացվել «Ոսկե գլոբուսի», հաղորդում է Asbarez-ը: Այդ 3 ֆիլմերն են՝ «Վերջին բնակիչը», «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» և «Երկրաշարժ»:

Պարբերականը պատմում է ֆիլմերից յուրաքանչյուրի մասին: 35-ամյա ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը պատմում է 70-ամյա քարտաշի՝ Աբգարի մասին, ով ազգամիջյան հակամարտության արդյունքում գյուղում միայնակ է մնացել:

thelastinhabitantjivanavetisyanfilm

1

35-ամյա ռեժիսորը, ինչպես գրում է պարբերականը, հույս ունի, որ «Վերջին բնակիչը»  «հզոր մեսիջ» կլինի այն բանի մասին, որ մենք պետք է պահպանենք մեր ազգային ինքնությունը՝ անկախ ռասսայական, մշակութային, կրոնական պատկանելիությունից:

Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմը պատմություն է տղամարդու և կնոջ մասին, որոնք ապրում են դժվարին և հակասական պայմաններում: Դրանք մեզ քաջ ծանոթ նախկին դարի 90-ականների տարիներն են:

heissesland_1

Ֆիլմում առկա են նաև հերոսների 60-ականների, 70-ականների, 80-ականների հուշերը:

hqdefault

Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա՝ 1988թ. Հայաստանը ցնցած երկրաշարժի:  Սյուժեի համաձայն, Սպիտակի երկրաշարժի ֆոնին ծավալում է երիտասարդ Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը: Նրա կյանքը մանկական տարիներից արդեն ծանր էր՝ մանկատուն, փողոց, բանտ: Նրա ծնողները մնացել են սեփական տան փլատակների տակ, որը փլուզվել է շինարարների անբարեխիղճ աշխատանքի պատճառով:

2

Պարբերականը գրում է, որ Սարիկ Անդրեասյանի համար դա  հատուկ նախագիծ էր, որը նա ներկայացրեց մոտ 30 տարի անց՝ պամելով ոչ միայն մահվան և փլուզման իրական պատմությունը, այլև ցույց տալով մարդկանց հույսն ու մղձավանջին դիմակայելու ոգին:

60-thumb




Լրահոս