shamshyan.com-ը գրում է, որ քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Lexus մակնիշի ՊՆի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհից դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։
Ըստ նրա՝ մահացածները ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անվտանգության աշխատակիցներն են։ Ճանապարհն ամբողջովին անցանելի է եղել՝ տեղի ճանշինականների կողմից աղ ու ավազով մշակված և ճանապարհին ոչ մի ձյուն ու մերկասառույց չի եղել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: