
Լոնդոնի «Արսենալի» լեգենդ Յան Ռայթը գովեստի խոսքեր է ասել «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Հենրիխ Մխիթարյանը տարբերություն է ստեղծում: Մոուրինյուն պետք է այժմ օգտագործի նրան:
Մխիթարյանին կխաղացնեի 10 համարի դիրքում: Հենց այդ դիրքում է նա իրեն դրսևորել Դորտմունդի «Բորուսիայում»: Երիտասարդ ժամանակ նա մեկնել է Բրազիլիա և սովորել փլեյմեյքերին անհրաժեշտ բոլոր որակները: Նրան դաշտ դուրս կբերեի հենց այդ դիրքում:
Հենց այնտեղ Մխիթարյանն իրեն լավագույն ձևով ցույց կտա «Մանչեսթեր Յունայթեդում»,- Յան Ռայթի խոսքը մեջբերում է «Metro»-ն: