Հայաստանի և Հնդկաստանի միջև փոխըմբռնման հուշագիր կկնքվի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև բաց տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը:

Հուշագրի դրույթներով նախատեսվում է իրականացնել համագործակցություն երկրագնդի հեռադիտարկման, արբանյակային հեռահաղորդակցության, տիեզերական տեխնոլոգիաների կիրառման, տիեզերագիտության և մոլորակների հետազոտման ուղղություններով: Հուշագրով նախատեսվում է համատեղ աշխատանքային խմբերի ստեղծում և համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացում, ինչը երկու կողմերի գիտական կազմակերպություններին հնարավորություն կընձեռի վերոնշյալ ոլորտներում փորձի և համապատասխան տեղեկատվության փոխանակման, կադրերի վերապատրաստման և փորձագետների փոխանակման ծրագրերի իրականացման համար:

Հուշագրով նոր հարթակ կստեղծի գիտության և գիտատեխնիկական ոլորտում հայ-հնդկական համագործակցային կապերի խորացման համար:

Մանրամասները՝  տեսանյութում:




Լրահոս