Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել «Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին:
Հրամանագրի ընդունումը պայմանավորված է դեսպանություններ հիմնելու անհրաժեշտությամբ՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը և առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելուն ուղղված երկկողմ հարաբերությունները ակտիվացնելու նպատակով: Մոլդովական կողմը պաշտոնապես համաձայնություն է տվել Քիշնևում ՀՀ դեսպանություն ստեղծելուն:
Մանրամասները՝ տեսանյութում: