
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի եղբայրը՝ Թաթուլ Մանուկյանը դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Թաթուլ Մանուկյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը:
«Դատավճիռ է կայացվել, որպես պատիժ 6 ամսվա ազատազրկում: Արագացված կարգով է դատաքննությունը գնացել, որը կավարտվի հունվարի 1-ին»,-ասաց նա:
Հավելենք, որ Թաթուլ Մանուկյանի գործն առանձնացվել էր Ժիրայր Սեֆիլյանի դեմ հարուցված քրեական գործից և քննվում էր առանձին վարույթում: Նա անազատության մեջ էր գտնվում հունիսի 1-ից:
Թաթուլ Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով` ապօրինի կերպով ռազմամթերք՝ փամփուշտներ, ձեռք բերելը, պահելը, կամ փոխադրելը:
Լ. Եղիազարյան