Արդեն հայտնել էինք, որ այսօր ողբերգական վթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, որի հետևանքով մահացել են ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անվտանգության աշխատակից Ալեքսան Սիմոնյանը և մեքենայի վարորդ Արմեն Մուսիկյանը:
Քիչ առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում չի եղել, և նա այս պահին կատարում է իր պարտականությունները: Սակայն Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ լրացուցիչ ոչինչ հայտնել չի կարող:
Հավելենք, որ միջադեպը տեղի է ունեցել Խնձորեսկը Գորիս քաղաքին կապող ճանապարհին: Նախարար Վիգեն Սարգսյանն այսօր Խնձորեսկի զորամասում միջոցառման է մասնակցել: Վթարի վարկածների և այլ մանրամասների մասին ՊՆ-ն դեռ լրացուցիչ տեղեկություններ չի տրամադրում, սակայն նախնական տեղեկությունների համաձայն պատճառը ճանապարհի սառցակալած լինելն է: